Դեմքի խնամք
10 լավագույն յուղերը կնճիռների դեմ. 168.am
All-4-woman.ru կայքը գրում է, որ բնական յուղերը մի ժամանակ եղել են գեղեցկության և երիտասարդության աղբյուր։ Դրանք օգտագործում էին մաշկի, մազերի և եղունգների խնամքի համար։ Հետագայում դրանց փոխարինելու եկավ քիմիական կոսմետիկան, որ կարող է օգնել ազատվել փոքր կնճիռներից, բայց մաշկին փայլ է տալիս։ Դրանցով կարելի է նույնիսկ մաքրել կոսմետիկան։
Դեմքի կնճիռների դեմ պայքարող յուղեր
Տարիքի հետ առաջացող կնճիռների խնդրին բախվում է յուրաքանչյուր կին։ Առաջին կնճիռները բավականին շուտ կարող են հայտնվել։ Որքան շուտ սկսեք պայքարել դրանց դեմ, այնքան մեծ է մաշկը թարմ և խնամված պահելու հավանականությունը։
1. Գերչակի յուղ։ Ամենաարդյունավետ և հասանելի միջոցներից մեկը գերչակի յուղն է։ Բոլոր դեղատներում ազատ վաճառվող այս յուղը հրաշալի հատկություններ ունի։ Այն 90 տոկոսով բաղկացած է թթվից, որը պայքարում է միմիկայի հետևանքով առաջացող կնճիռների դեմ, սնում է դեմքի չոր մաշկը։ Պարբերաբար օգտագործման արդյունքը նկատելի է արդեն մեկ ամիս անց։
Օգտագործման եղանակը։ Այս յուղի մեջ կարելի է նաև այլ յուղեր ավելացնել։ Մատների նուրբ շարժման միջոցով քսեք մաշկին, կրկնեք ամեն օր մեկ ամսվա ընթացքում։
2.Ժոժոբայի յուղ։ Այս միջոցը կարող է պայքարել նույնիսկ ձևավորված կնճիռների դեմ և հատկապես արդյունավետ կլինի մեծ և շատ չոր մաշկի դեպքում։ Վիտամին E-ի պարունակության շնորհիվ ժոժոբայի յուղը մաշկը պաշտպանում է ազատ ռադիկալներից, իսկ ամինաթթուները նպաստում են մաշկի էլաստիկությանը։
Օգտագործման եղանակը։ Յուղն օգտագործվում է և՛ որպես դիմակ, և՛ սնուցող նրբաքսուկի փոխարեն։
3. Կակաոյի յուղ։ Այս յուղը մաշկի համար անհրաժեշտ բազմաթիվ օգտակար հանքանյութեր ու վիտամիններ է պարունակում։ Դրանք կանխարգելում են կնճիռների առաջացումը։
Օգտագործման եղանակը։ Կակաոյի յուղը կարող է փոխարինել սնուցող նրբաքսուկին։ Արդյունավետ միջոց է քնելուց առաջ։
4. Խաղողի կորիզի յուղ։ Խաղողի կորիզի մեջ կենտրոնացած են նրա բոլոր դրական հատկանիշները։ Այն հակաօքսիդանտ հատկություն ունի, սնուցում է մաշկը, խոչընդոտում կնճիռների առաջացմանը։
Օգտագործման եղանակը։ Չոր և շատ չոր մաշկի դեպքում կարող եք դրան ավելացնել այլ յուղեր ևս։
5. Կոկոսի յուղ։ Այս յուղը մաշկը կապահովի անհրաժեշտ պաշտպանությամբ, լավացնում է մաշկի հետ կապված գործընթացները, ապահովում է խոնավության անհրաժեշտ մակարդակ։
Օգտագործման եղանակը։ Ռաֆինացված յուղը մաշկին քսեք քնելուց առաջ։
6. Կտավատի ձեթ։ Սա հրաշալի միջոց է մաշկի համար։
Օգտագործման եղանակը։ Քսեք դեմքի մաշկին՝ բացառությամբ աչքերի, և լվացեք 10 րոպե անց։
7. Ձիթապտղի յուղ։ Սրանք տարբեր ճարպաթթուներ են պարունակում։ Գերադասելի է օգտագործել ոչ ռաֆինացված տեսակները։
Օգտագործման եղանակը։ Աչքերի հատվածում կարող եք կոմպրես դնել և պահել 10 րոպե։
8. Դեղձի յուղ։ Աչքերի հատվածում հաճախ օգտագործվում է դեղձի կորիզի յուղը։ Այն հարուստ է ճարպաթթուներով, վիտամիններով և հանքանյութերով։ Այն կօգնի փափկացնել մաշկը։
Օգտագործման եղանակը։ Յուղն անհրաժեշտ է քսել աչքերի տակ։ Դրանք կարելի է քսել հոնքերին և թարթիչներին։
9. Նշի յուղ։ Խոնավեցնում է մաշկը, վերացնում աչքերի տակ սև հատվածները։
Օգտագործման եղանակը։ Յուրաքանչյուր գիշեր քսեք կնճռոտված հատվածներին, կես ժամ անց մաքրեք բամբակով։
10. Չիչխանի յուղ։ Հիմնականում համապատասխանում է չոր և ծեր մաշկի համար։ Այն կարող է վերացնել ո՛չ միայն նոր առաջացած, այլև խորը կնճիռները։
Օգտագործման եղանակը։ Այս յուղը մաքուր վիճակում չի օգտագործվում։ Յուղի մեջ կարելի է ավելացնել վիտամին E կամ այլ յուղ։
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
21.04.2017 